ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի հիմնական նպատակը տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։
Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան՝
- տրակտորներ՝ տարբեր մակնիշների,
- կոմբայններ,
- հավաքիչ-մամլիչներ,
- շարքացաններ,
- գութաններ,
- խոտհնձիչներ,
- կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
- կուլտիվատորներ, ֆրեզներ,
- սրսկիչներ,
- տրակտորային կցասայլակներ,
- այլ գյուղատնտեսական տեխնիկա։
Լիզինգի տարեկան տոկոսադրույքը 2% է, արտոնյալ խմբերի համար` 0%, կանխավճարը՝ լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20% չափով, մարման ժամկետը՝ 3-10 տարի՝ կախված տեխնիկայի տեսակից:
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 011-523-411, 011-597-254 հեռախոսահամարներով:
Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
