Վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 30
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիր
Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 1 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնող ռեզիդենտ իրավաբանական անձինք։
Ներդրումների կառուցվածքում կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 % և ավելին, որի առնվազն 60 %-ը պետք է կազմի շենքեր-շինությունների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը։
Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ էլեկտրոնային կամ թղթային եղանակով կարող են դիմել նախարարություն։
Ծրագրի մանրամասները՝ այստեղ
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-297-338 կամ 011 -597- 254 հեռախոսահամարներով։