«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարվում է «Դեկորատիվ բույսերի ագրոտեխնոլոգիա և լանդշաֆտային դիզայն» անվճար դասընթաց Երևանում։
Դասընթացը կազմակերպում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Օ2 գարդենս (O2 Gardens) ընկերության հետ համատեղ:
Այս դասընթացի շնորհիվ դու խորացված ձևով կուսումնասիրես՝
- շրջակա միջավայրի պայմանների ազդեցությունը լանդշաֆտային դիզայնում կիրառվող ծառաթփատեսակների և ծաղկաբույսերի վրա,
- կանաչապատման ոճերի, կատեգորիաների ու տիպերի, տարբեր պայմաններում դրանց կիրառության առանձնահատկությունները,
- լանդշաֆտային դիզայնի նախագծերի կառուցվածքի և առանձին բաժինների բովանդակությունը,
- լանդշաֆտների համակարգչային նախագծման և 3D մոդելավորման սկզբունքները,
- բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումները,
- ծառաբույսերի տնկման, խնամքի, էտի և ձևավորման առանձնահատկությունները։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կմշակեն՝
• նախագծեր 3D մոդելի կիրառմամբ,
• լանդշաֆտային դիզայնի նախագծեր և նախահաշիվ ընտրված տարածքի համար։
Դասընթացի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն և կստանաս աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ:
Դասընթացին կարող են մասնակցել Երևանամերձ մարզերում բնակվող, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված, 15-29 տարեկան երիտասարդները, որոնք հետաքրքրված են և ցանկանում են աշխատել դեկորատիվ բույսերի ագրոտեխնոլոգիայի և լանդշաֆտային դիզայնի ոլորտում և փնտրում են հնարավորություն ձեռք բերելու տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ ժամանակակից լանդշաֆտային դիզայնի, դեկորատիվ բույսերի, կանաչապատման, ինչպես նաև բույսերի տնկման և խնամքի ագրոտեխնիկայի վերաբերյալ։
Դասընթացի մանրամասները՝
Վայրը՝ ք. Երևան, ՀԱԱՀ, Տերյան 74
Մեկնարկը՝ հոկտեմբերի 18
Տևողությունը՝ 135 ժամ
Մասնակցությունը՝ անվճար
Ձևաչափը՝ առկա
Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ լրացնեն հետևյալ հղմամբ առցանց հայտաձևը՝ https://shorturl.at/ixCFU
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 099 217353 հեռախոսահամարով:
——–
«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի շուրջ 10 000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։