Դասընթացին դիմելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 23
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Enterprise Incubator Foundation (EIF) կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» Armenia Workforce Development Activity – Implemented by EIF ծրագրի ներքո անցկացվող «Չրագործություն» դասընթացի դիմելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև նոյեմբերի 23-ը:
Դասընթացը կազմակերպում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (Armenian National Agrarian University):
Այս դասընթացի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն՝
- գիտելիքներ և գործնական հմտություններ չրագործության ոլորտում։
- մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն,
- աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ:
Ովքե՞ր կարող են մասնակցել․
Արարատի մարզի 15-29 տարեկան երիտասարդները, որոնք հետաքրքրված են չրագործության բնագավառում
Մեկնարկը՝ նոյեմբերի 25
Տևողությունը՝ 24 ժամ
Վայրը՝ ք. Վեդի, գ. Սուրենավան
Մասնակցությունը՝ անվճար
Ձևաչափը՝ լսարանային
Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ լրացնեն հետևյալ հղմամբ առցանց
հայտաձևը՝ https://meetk.analysed.ai/…/70a556f1-3ea7-4c96-9dfd…
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 099 217353 հեռախոսահամարով:

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման
գործակալության կողմից և իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի
գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի
կողմից։ Ծրագիրը նպատակ ունի շուրջ 10 000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող
անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։